Այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ՝ Ծովակալ Իսակովի արձանի մոտից մեկնարկեց DV-2022 Հայաստանյան Գրին Քարտի շահառուների բողոքի ակցիան:
Նրանք նշում են՝ արդեն տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են և ուզում են հասկանալ Հայաստանից շահառուներ չհրավիրելու պատճառները:
Նրանք դուրս են եկել փողոց «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով ցուցապաստառներով։
Ի դեպ, նրանք ծածկում էին դեմքերը, հրաժարվում խոսել լրագրողների հետ։