«Նիկոլի ապազգային դեմքը բացելով’ պարտադիր չի որ Քոչարյանական լինես». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլի ապազգային դեմքը բացելով’ պարտադիր չի որ Քոչարյանական լինես». Նաիրի Հոխիկյան

Զարմանալի տրամաբանություն ունեցող հանրություն ենք։

Երբ խոսում ես թշնամու վտանգների մասին, քեզնից նեղանում են’ մեղադրելով, թե ավելորդ խուճապ ես տարածում։

Երբ իշխանության եկած մարդկանց խմբին անվանում ես անհայրենիք, քեզ մեղադրում են, թե բոլորը հեղափոխական էյֆորիայի մեջ են, իսկ դու չուզողություն ես անում։

Երբ պատերազմից հետո ասում ես, թե գիտեիր իշխանության անհայրենիք լինելու մասին , քեզ մեղադրում են, թե ինչու ավելի շուտ չէիր ասում։

Երբ փաստերով քննադատում ես գործող իշխանությանը, քեզ մեղադրում են, թե հաստատ Քոչարյանական ես, որ չես ընդունում Նիկոլին։

Երբ Քոչարյանին ուղղված քննադատություն ես հնչեցնում, քեզ մեղադրում են, թե ճամբար ես փոխում։

Երբ բացատրում ես աշխարհաքաղաքական խաղերն ու մարդկանց ցույց տալիս երկրին սպառնացող նոր վտանգները, կրկին մեղադրում են, թե խուճապ ես տարածում։

Եվ այս մեղադրանքների ու անհասկանալի դատավճիռների մեջ ոչ ոքի հետաքրքիր չի, որ դու տարիներ շարունակ խոսել ես սպառնալիքների մասին,

որ 2018-ի ապրիլի 23-ին զգուշացնում էիր, թե ինչ չարիք է լինելու Նիկոլ Փաշինյանը,

որ պատերազմից ամիսներ առաջ անընդհատ բարձրաձայնել ես վտանգի մասին ու կոչ արել պատրաստվել,

որ Նիկոլի ապազգային դեմքը բացելով’ պարտադիր չի որ Քոչարյանական լինես, իսկ Քոչարյանին քննադատելով’ ճամբար չես փոխում, քանի որ երբևէ չես եղել որևէ ճամբարում։

Քո փոխարեն որոշումներ կայացվել են, քանի որ այդպես հեշտ է բամբասանքի համար։ Կինս օրերս ավտոբուսում լսել է պնդումներ, թե Նաիրի Հոխիկյանը վերջերս է եկել ԱՄՆ-ից և Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է։ Փորձել են համոզել կնոջս’ չիմանալով, թե ով է։

Նաիրի Հոխիկյանի էջից



Նման նյութեր