Սևակ Համոբյանի ֆեյսբուքյան էջից.
«Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց նվազագույն աշխատավարձը 68 հազարից 100 հազար դրամ դարձնելու առաջարկը։
Գիտե՞ք ինչ հիմնավորմամբ մերժեց․ ասում են՝ եթե նվազագույն աշխատավարձը բարձրացնենք, էն ամենաաղքատների ձեռքին մի քիչ փող կֆռա, կսկսեն մի երկու տեսակի ապրանք ավելի առնել ուտել, և գնաճ կլինի։
Սա քո բերած կառավարության մակարդակն է։ Սրանց համար կարևոր է, որ իրենց սեղաններին դրվածն ավելանա, թքած, որ դու հացի փող հազիվ ես վաստակում»։