
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Nissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում կատարել հերթապահություն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։