Հրանտ Բագրատյան. «Ցուրտ է»
Advertisement 1000 x 90

Հրանտ Բագրատյան. «Ցուրտ է»

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում գրել է.

«Ցուրտ է։ Շատ ցուրտ։ Բայց սա ոչ միայն ու ոչ այնքան բնակլիմայական ցուրտ է։ Սա նաև քաղաքական ցուրտ է։ Ուղղակի և անուղղակի իմաստով։

Ծանոթ ճարտարապետներից մեկն այսօր ցույց տվեց մեծերի մի քանի գրառում։ Մասնավորապես. Երևանում Թամանյանը նախատեսել էր լայն պողոտաներ ու, ամենակարևորը, բաց խաչմերուկներ։ Որպեսզի քամին խաղա։ Նա լավ գիտեր ձմեռային, կոնտինենտալ ցրտերի ու ամառվա տապի մասին։

Հիմա բոլոր փողոցներն ավարտվում են ինչ-որ շենքով։ Փողոցներն ու թաղամասերը փակում են։ Ուրեմն ամռանը Գեղամա լեռներից փչող զովը քաղաքի շատ թաղամասեր չի մտնում, իսկ ձմեռվա ցուրտը լճանում է։

Ով որտեղ պատահի կառուցապատվում է։ Եվ ուրեմն բնակլիմայական երրևույթը (ցուրտը) կարող է ահա՝ քաղաքական բնույթ ստանալ»։



Նման նյութեր