Հարություն Մանցականյանի ֆեյսբուքյան էջից.
«Մտա սուպերմարկետ գնեցի լոլիկ, դրեցի տոպրակի մեջ, գնեցի վարունգ, սա առանձին տոպրակի մեջ, պղպեղ, գազար,
վերցրեցի կես կգ նուշ, էլի տոպրակի մեջ , առաջացա գնեցի երկու տեսակի 300 գրամի չափով ռուսական կոնֆետ, մի 2 տեսակ Գրանդ քենդի, բնականաբար տարբեր պոլիէթիլենային տոպրակի մեջ , կշռելով։
Վերջում վերցրեցի 700 գ ձավար, 900գ բրինձ ու առաջացա դրամարկղի մոտ։
Ուրեմն մոտ 11 պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված մթերքով հասել եմ դրամարկղ մոտ ու ինձ տալիս են հաստ պոլիէթիլենային տոպրակ, սովորական չեն տալիս` իբր բնապահպանական նկատառումներով։
Հասկանու՞մ եք, էն խանութի 11 տոպրակները Հեչ, բայց որ վերջում գրեթե նույն հաստության, մի քիչ մեծ տոպրակի մեջ պիտի դրվի այդ ամենը նո նո նո…
Չփորձվեք լսու՞մ եք, չանեք այդպիսի բան։
Էս կարգի փնթի որոշումներ ո՞նց եք ընդունում ու հստակ սկսում ինչ֊-որ մեկի շահերը սպասարկել»: