«Փորձագետները չեն ակնկալում, որ Covid-ը լիովին կվերանա մեր կյանքից». Կարեն Ավագյան
Advertisement 1000 x 90

«Փորձագետները չեն ակնկալում, որ Covid-ը լիովին կվերանա մեր կյանքից». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից.

«Նոյեմբերին հայտնվեց կորոնավիրուսային նոր տարբերակ, որը տարածվում էր նախկինում չտեսնված տեմպերով: Սակայն ամիսներ անց մտահոգություները փոխվեցին:

Օմիկրոն տարբերակի սրությունը նախորդ տարբերակներից անհամեմատ թույլ է: Գիտական համայնքի զգուշավոր լավատեսությունը հանգում է նրան, որ Օմիկրոնը կարող է լինել համաճարակի վերջին «գործողությունը»: Շատերը կանխատեսում էին, որ Դելտային կհաջորդի ավելի չարաբաստիկ մուտացիա, բայց աշխարհը, ի վերջո, ստացավ գերիշխող շտամ, որը հեշտությամբ տարածվում է չառաջացնելով նույն աստիճանի հոսպիտալացումներ, ծանր հիվանդություններ և մահեր, ինչ նախորդ տարբերակները:

Սա իհարկե չի բացառում, որ Օմիկրոնին կարող են հաջորդել ավելի վտանգավոր տարբերակներ, որոնք անսպասելիորեն կարող են երկարաձգել համաճարակի ընթացքը: Այդ մուտացիաները առավել հնարավոր են այն երկրներում որտեղ պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշները ցածր են:

Սակայն արևմուտքում, որտեղ հարնային իմունիտետը բարձր է վիրուսը կարող է քայլել դեպի էնդեմիկ վիճակ, իսկ հեռանկարում դառնալ ինչպես հարբուխը և մրսացությունը:

Ճիշտ է, էնդեմիկ հիվանդությունը մշտական ​​առկայություն ունի բնակչության մեջ, բայց չի ազդում տագնապալի մեծ թվով մարդկանց վրա և չի խանգարում հասարակությանը, ինչպես սովորաբար երևում է համաճարակի ժամանակ:

Փորձագետները չեն ակնկալում, որ Covid-ը լիովին կվերանա մեր կյանքից:

Փոխարենը, այն ի վերջո կհասնի մի քանի այլ հիվանդությունների նման մի շրջանի, որտեղ մարդկանց մեծամասնությունը կվարակվի մանկության տարիներին, հնարավոր է մի քանի անգամ, և կստեղծի իմունիտետ»:



Նման նյութեր