Վահե Մակարյանի ֆեյսբուքյան էջից.
«Ամեն դեպքում՝ չմոռանանք, թե որն էր այս օրերի ամենակարևոր թեման։
Ժամանել է նաեւ Նիկոլ Փաշինյանը` թիկնազորով, կնոջ եւ չորս երեխաների հետ: Նրան սպասարկող մեքենաները կանգնել են մուտքի դիմաց, այլ անձանց թույլ չեն տվել մուտքի մոտ մեքենա կայանել: Վարչապետի եւ ԱԺ նախագահի թիկնապահներն էլ դահլիճում հսկել են նրանց: Փաշինյանին կողքին, չնայած վերջերս նրանց միջև հեռակա առաջացած առերեևույթ հակասությանը, ներկաները նկատել են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Չհաշված հյուրերի ահռելի թիվը, որը պաշտոնի բերումով էր պայմանավորված, ներկաների խոսքով` հարսանիքը, ընդհանուր առմամբ, հին հայկական ավանդույթներով եւ բավականին «համեստ» էր կազմակերպված:
Հրավառություն չի եղել, երգիչների ընտրության հարցում ևս ճոխություններ թույլ չեն տվել` դրսից «էկզոտիկ երգիչներ», պարային խմբեր չեն եղել: Հայկական էստրադայից Էրիկն է մի քանի երգ երգել, նաեւ ազգագրական բենդեր են եղել, օրինակ` «Գաթա» բենդը: Ճոխություն է եղել, թերևս, հանդիսավարի ընտրությունը` դերասան Խորեն Լեւոնյանը, որին, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, 15.000 դոլար են վճարել:
Հյուրերը նկատել են, որ, այսպես կոչված «հեղափոխական» երգեր չեն հնչել` «Քայլ արա, ձեռքդ վերև» և այլն: Միակ հեղափոխական քայլը եղել է Նիկոլ Փաշինյանի կենացը խմելը, որից հետո Փաշինյանի սեղանի մոտ հյուրերի մեծ հերթ է գոյացել, որ նրա հետ բաժակ խփեն»: