Վահե Գրիգորյանը գրում է․
Մեծ Բրիտանիան հրաժարվել է պարտադիր-կամավոր պատվաստման, ՊՇՌ թեստավորումների և դիմակա(կեր)յին ռեժիմից, քանի որ լրագրողներն հրապարակել էին ապացույցներ առ այն, որ Բրիտնական կառավարության անդամները մասնակցում են երեկույթի` չունենալով ո’չ դիմակ, ո’չ էլ ՊՇՌ թեստի հետազոտության բացասական պատասխան կամ պատվաստման QR կոդ:
Այսօր տեղի է ունեցել արդեն Հայաստանի ժամանակավոր կառավարության անդամներից մեկի հարսանյաց արարողությունը, որին միանշանակ մասնակցել է նաև առողջապահության այն նախարարը, ով էլ սահմանել է, որ այսօրվանից ռեստորաններ ու այլ ժամանցի վայրեր մտնելու համար անհրաժեշտ է նաև պատվաստման QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան:
Տրամաբանական և անգամ ողջունելի կլիներ, եթե ՀՀ առողջապահության նախարարը այսօրվա հայտնի հարսանիքի վայրում` ռեստորանի մուտքի դռների մոտ անձամբ ստուգեր QR կոդերի կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքների առկայությունը` դրանով իսկ օրինակ ծառայելով այլոց համար:
Բայցևայնպես, պարզ է, որ առողջապահության նախարարը անձամբ չի ստուգել բացասական արդյունքները կամ կոդերը. ավելին, դժվար, թե ինքն էլ ունենա դրանցից որևէ մեկը. և վերջապես, քանի որ առողջապահության նախարարը խոստովանել է, որ պատվաստումը ոչ թե պաշտպանում, այլ նվազեցնում է վարակման ռիսկը, ապա ցանկալի կլինի, որ վերջինիս մոտ իր QR կոդից բացի լինի նաև ՊՇՌ հետազոտության լրացուցիչ արդյունք:
Քանի որ բոլորս էլ գիտենք, ու բոլորիս համար էլ ակնհայտ է, որ մասնակիցներից առնվազն 1-ը չի ունեցել պարտադիր պայմաններից մեկը, ապա միանշանակ է, որ կառավարությունը պետք է գնա առողջապահության նախարարության այդ տգետ ու հակասահմանադրական որոշման չեղարկման` Մեծ Բրիտանիայի օրինակով կամ…կամ կառավարության անդամները թող ուղիղ հայտարարեն, որ ՀՀ բնակիչները ապրում են Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-յում:
Իմիջայլոց, ՊՇՌ հետազոտության արդյունքը կամ պատվաստման սերտիֆիկատը չի կարող համարվել գաղտնի տեղեկություն, քանի որ ըստ առողջապահության նախարարության որոշմամբ անձը այն պետք է ցույց տա ժամանցի վայրի սպասարկող անձնակազմին, հետևաբար, այդտեղ որևէ գաղտնիք չկա և եթե առողջապահության նախարարը հանկարծ հայտարարի, որ այսօրվա հարսանիքի բոլոր հյուրերը եղել են կա’մ պատվաստված կա’մ ներկայացրել են բացասական արդյունք, ապա պահանջեք ներկայացնել բոլոր հյուրերի կողմից ներկայացված համապատասխան տեղեկությունը:
Մի խոսքով`կա’մ ցույց է տալիս բոլոր հյուրերի թեստերի բացասական արդյունքներն կամ QR կոդերը, կա’մ էլ չեղարկում են իրենց հերթական տխմար ու հակասահմանադրական որոշումը: