Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են այդ ընթացքը վերահսկելու, որ լրացուցիչ խնդիրներ չառաջանան»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը` անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարի հրամանին:
«500-1000 հանդիսատեսին ինչպե՞ս են ստուգելու, ինչքան էլ փորձում եմ, չեմ կարողանում պատկերացնել»,-նշեց դերասանուհին` հավելելով, որ սա արդեն զավեշտի է նմանվում:
Նշենք, որ հունվարի 22-ից ուժի մեջ է մտել ԱՆ նախարարի նոր որոշումը: Այսուհետ հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործելու միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք: