«Փաստինֆո»-ն գրում է․
«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել՝ որպես ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր։ Ընդ որում՝ գումարը հավաքել են նաև այն աշխատակիցներից, որոնք անգամ հրավիրված չեն եղել Սուրեն Պապիկյանի հարսանիքին։ «Փաստինֆո»-ն փորձեց տեղեկությունը ճշտել ՊՆ-ի իրավասու անձանցից, սակայն մեկնաբանություն ստանալ այդպես էլ չհաջողվեց։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին կայացել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և վերջինիս նախկին մամուլի քարտուղարի հարսանյաց արարողությունը, որին մասնակցել են գործող իշխանության ներկայացուցիչները։ Համացանցում տարածվել են տեսանյութերը, համաձայն որի՝ հարսանիքը բավականին ճոխ է եղել, ավելին, մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ արձանագրել են կոռուպցիոն ռիսկերի վտանգի մասին։
«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Պապիկյանի հայտարարագրերը։ Արդյունքում պարզվեց, որ պետական ապարատում իր պաշտոնավարման ժամանակ Սուրեն Պապիկյանին հաջողվել է կտրուկ բարելավել նյութական կարողությունները։
Այսպես՝ 2018թ հուլիսի 8-ին ՏԿԵ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ներկայացված հայտարարագրում նա հայտարարագրել էր մեկ հողամաս, մեկ մեքենա՝ «NISSAN TEANA 2.3» մակնիշի, 1.300.000.00 ՀՀ դրամ և 1.400.00 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ։ 2021թ պատկերն արդեն այլ էր, մասնավորապես, 2021թ տարվա սկզբում բանկային հաշիվների մնացորդները կազմել է 12.996.208.00 ՀՀ դրամ, տարվա վերջում առկա դրամական միջոցները կազմել են 8.368.988.00 ՀՀ դրամ, 4.901.00 ԱՄՆ դոլար, 4.432 Եվրո։ Ավելին, նա հայտարարագրել է նաեւ երեք հողամաս Լոռիում ու բնակարան՝ Արաբկիրում։
Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը 08-06-2018
Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը, տարին 20-05-2021