Ստեղծվել է լիթիումա-իոնային մարտկոց՝ ներսարված «կրակմարիչով»: Կրակմարիչ նյութերը գործողության մեջ են դրվում, եթե մարտկոցի ջերմաստիճանը բարձրանում է, տեղեկացնում է BBC-ին:
Տրիֆենիլֆոսֆատը, որը դանդաղեցնում և կանգնեցնում Է այրումը, գտնվում է հատուկ պատիճի ներսում, իսկ պատիճն ինքը՝ էԷլեկտրոլիտում (կուտակչի թթվի մեջ): Պատիճի թաղանթը հալվում է, երբ ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի 150 աստիճանի, և ազատում է տրիֆենիլֆոսֆատը:
Թեստերի ժամանակ բռնկումը մարվելէ 0,4 վայրկյանում:
Լիթիումա-իոնային մարտկոցներն օգտագործվում են շատ սարքերում և հայտնի են նրանով, որ հեշտությամբ բռնկվում են:
Սթենֆորդի համալսարանի անձնախմբի կատարած հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում: