«Ինչո՞ւ մոլերում QR կոդ չեն պահանջում». Կարեն Քոչարյան
Advertisement 1000 x 90

«Ինչո՞ւ մոլերում QR կոդ չեն պահանջում». Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից.

«Կրկին վերադառնամ QR կոդերին: Իհարկե հասարակական տրանսպորտի և մետրոյի հարցին այդպես էլ չպատասխանեցին, բայց հիմա այլ հարցով եմ ուզում դիմել մեր առողջապահության նախարարին:

Հարգելի տիկին Ավանեսյան,

Կարող եք բացատրել, թե ինչո՞ւ մոլերում QR կոդ չեն պահանջում:

Քանի որ իմ կոռեկտ հարցադրումներին Դուք այդպես էլ չպատասխանեցիք, թույլ տվեք այս հարցին ես պատասխանեմ:

QR կոդերի պարտադիր պահանջի ցուցակում ընգրկված չեն մոլերը (նշված են միայն մոլերում հասարակական սննդի հատվածները), որովհետև մոլերի սեփականատերերը պատգամավոր օլիգարխներ են…, իսկ նրանց շահերին կպնել չի կարելի… երևի»:



Նման նյութեր