Արևմուտքը նահանջեց տարածաշրջանից…
Advertisement 1000 x 90

Արևմուտքը նահանջեց տարածաշրջանից…

Արևմուտքը նահանջեց տարածաշրջանից…

ՀՀ Նախագահի հրաժարականն ազդարարեց երրորդ աշխարհամարտի գործնական փուլ մտնելու մասին։

Պատերազմից առաջ ՌԴ-ն ամրապնդում Է իր դիրքերը տարածաշրջանում…

ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության գաղափարակիր (գլոբալիզացիայի առաջամարտիկ) Արմեն Սարգսյանի հրաժարականը նշանակում Է, որ ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակցի կարգավիճակով Է «մասնակցելու» երրորդ աշխարհամարտին։

Հիշեցնեմ, որ Մեծ Բրիտանիայի ջահակիրը ցանկություն Էր հայտնել Հայաստանը դարձնել արհեստական բանականության (artificial intelligence) կենտրոններից մեկը, ինչն անթույլատրելի Է։ Մարդու իրավունքների տեսանկյունից սա աննախադեպ անմարդկային մոտեցում Է՝ միտում ունենալով մարդուն վերջնականապես զրկել մտածելու ունակությունից։

Ըստ ամենայնի, 2022թ.-ի մայիս-հունիս ամիսներին Հայաստանում վերջիվերջո տեղի կունենա իշխանափոխություն՝ ի դեմս ազգային դիմագծով գործիչների։

Ինչ վերաբերում Է թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակմանը Ուկրաինայում սկսվող պատերազմի ընթացքում, ապա կարծում եմ, որ ՀՀ-ն ապահովագրեց իրեն Ղազախստանում հրահրված անկարգությունների ժամանակ ՀԱՊԿ-ը որպես կառույց գործարկելու համատեքստում, իսկ նախկին նախագահը չԷր կարող սպասվող գործողությունների ընթացքում օգնել հարազատ Բրիտանիային։

Ամենայն հավանականությամբ Ուկրաինայում սկսվող պատերազմը կտեղափոխվի Թուրքիա, որի հետևանքով շանսեր կառաջանան Քուրդիստան բուֆերային պետության ստեղծման համար։

Ահաբեկչական հակումներով աչքի ընկնող Էրդողանի վարչախմբի օրերը հաշված են. Թուքիայի գլխին կախված քաղաքական մահակն (Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը) այս անգամ կմտնի գործնական փուլ՝ հանգեցնելով Թուրքիա պետության վերջնական կործանմանը։

Ըստ իս՝ Թուրքական կայսրությունը փլուզվելու Է՝ բաժանվելով երեք մասի…

Այսուհանդերդձ, երրորդ աշխարհամարտն իր հետ բերելու Է նաև տնտեսական բացասական հետևանքներ. առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Իրանի հետ պահի հրամայականն Է, քանզի ուկրաինական զարգացումներին կարող են հետևել արևմտյան պատժամիջոցներն՝ ուղղված ՌԴ-ին։

Հ.Գ. Հայաստանին, առավել քան երբևԷ, անհրաժեշտ Է ազգային իշխանություն՝ աշխարհաքաղաքական այս խառնաշփոթում ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ երազանքն իրականություն դարձնելու համար։

Լևոն Մնացականյանի էջից



Նման նյութեր