
Գնդապետ Սայաթ Շիրինյանի դեպքից հետո, ՀՀ ոստիկանությանը վաղօրոք ասեմ, որ ես սրճեփ չեմ գողացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։
«Եվ առհասարակ գողություն չեմ արել ու չեմ անի, որովհետև ես նույնպես ոստիկանության իսկական գնդապետ եմ:
Կոչումներս ու պաշտոններս էլ ի տարբերություն շատերի, ստացել եմ առանց ԽԾԲ-ի:
Պրոֆեսիոնալ եղեք ու ձեր խղճի դեմ բաներ մի արեք:
Միշտ հիշեք, որ կա նաև պատասխան տալու ժամանակը…»,- գրել է նա։