
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: