Պահեստից գողություն էր արել ու բռնվել
Advertisement 1000 x 90

Պահեստից գողություն էր արել ու բռնվել

Հունվարի 21-ին, ժամը 9.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Քոչինյան փողոցում գտնվող մի ընկերության պահեստից գողություն են արել: Օպերատիվ խումբը մեկնեց նշված փողոց։ Հունվարի 20-ից 21-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին պահեստի դռան փականը և գողացել էլեկտրական սարքավորումներ ու այլ ապրանք։

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Մայակ թաղամասի 34-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նա ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվեց խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: