Ինչպես Արմենը, ես էլ չեմ հավատում, որ ժողովուրդը կարող է մարսել ցեղասպանության ուրացումը. Արթուր Թովմասյան
Advertisement 1000 x 90

Ինչպես Արմենը, ես էլ չեմ հավատում, որ ժողովուրդը կարող է մարսել ցեղասպանության ուրացումը. Արթուր Թովմասյան

ԵԹԵ՞…

Բոլորիս համար հայտնի է, որ պաշտոնաթող նաղագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր անգլիական թագուհու հովանու ներքո, ուստի մեր իշխանությունը 2018-ի դեկտեմբերից պատկանում էր անգլո-թուրքական տանդեմին: Հիմա, եթե ՔՊ-ն որոշել է Արայիկ Հարությունյանին նշանակել (ընտրել) ՀՀ նախագահ, կարելի է համարել (փաստել), որ ամբողջ իշխանությունն վերջնականապես կանցնի թուրքական լոբիստներին: Եվ այսպես, բացելով կեխծ խաղաղության դարաշրջանը, ու եթե այս ամենը դարձավ իրականություն, ուրեմը սպասեք որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանությունները, և դա լինելու է անխուսափելի: Պատասխանեք խնդրեմ իմ լավ ընկեր Armen Ashotyanի կողմից ուղղված հարցին, Ցեղասպանության ուրացումն այլևս նորմա՞լ է։

Ինչպես Արմենը, ես էլ չեմ հավատում, որ ժողովուրդը կարող է մարսել ցեղասպանության ուրացումը։

Հ.Գ. Որ գնում եք Ծիծեռնակաբերդ ու կակաչ դնում, բա ձեր մեջ ձեր ցեղասպանված պապի արյան կանչը չկա՞: ©️Արմեն Աշոտյան

Արթուր Թովմասյանի էջից



Նման նյութեր