Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մերկասառույցը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ. կան շրջված, ճանապարհից դուրս թռած ավտոմեքենաներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մերկասառույցը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ. կան շրջված, ճանապարհից դուրս թռած ավտոմեքենաներ. shamshyan.com

Արդեն  3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել: Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ: