Այսօր Արցախի Կարմիր Շուկա գյուղի ու դիրքերի ուղղությամբ հակառակորդը նորից խախտել է հրադադարի ռեժիմը և կրակ բացել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյանը:
Նրա փոխանցմամբ՝ միջադեպի մասին անմիջապես տեղյակ է պահվել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարությանը։ Անմիջապես միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
«Ներկայումս իրավիճակը կայուն է, միջադեպից տուժածներ չկան»,- եզրափակեց Սարումյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր Կարմիր շուկայի դպրոցի տնօրենը՝ կրակոցները տեւել են 15-20 րոպե։