Խոշոր վթար Երևանում. 5 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց
Advertisement 1000 x 90

Խոշոր վթար Երևանում. 5 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshayn.com-ը։

Ժամը 01:40-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ` 24-ամյա Վահագն Հովվյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Դավիթ Մկրտչյաի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

«Վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 25-ամյա Գարիկ Ադամյանը, 26-ամյա Գագիկ Գևորգյանը, BMW-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 25-ամյա Նարեկ Թումանյանը, 24-ամյա Կարեն Մաղաթյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW -ի վարորդ Վ. Հովվյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: