Բանակի օրվա առիթով կատարվեց Հանրապետական մաղթանք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ նաև պարգևաբաշխություն (հունվարի 27, 2022թ.)
Ի խորոց սրտի հայց ենք բարձրացնում առ Աստված հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած մեր զավակների համար։ Աղոթում ենք Հայոց բանակի հրամանատարական կազմի ու զինվորների ապահով ու անփորձանք ծառայության, հաղթանակների և հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության համար։
Թող Տիրոջ ողորմությունը, խնամքը և Սուրբ Աջի հովանին լինեն հայոց բանակի, մեր հայրենիքի, համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հետ, այսօր և միշտ. ամեն։