Մենք դեռ իրական բանակի տոներ ենք տոնելու․ Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

Մենք դեռ իրական բանակի տոներ ենք տոնելու․ Արա Վարդանյան

«Արցախի հերոս» ասելիս հարց է ծագում` ո՞ր Արցախի… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Երկու տարի առաջ երեխաներին պատմում էինք, թե ոնց են մեր հերոսները Արցախը ազատագրել։ Իսկ հիմա ի՞նչ ենք պատմելու. թե ոնց են մեր դավաճանները Արցախը հանձնել։

Ախր ցավն էլ այն է, որ դա պատմելուց միայն զզվանք ու ափսոսանք ենք ապրելու…

Չէ, եկեք դա պատմելու փոխարեն ուժ գտնենք, միանանք և միասին նոր հաղթանակ կերտենք, որ երեխաներին ոչ թե մեզ ստորացնելու մասին պատմենք, այլ կրկին մեր հաղթանակների մասին խոսենք…

Մենք դեռ իրական բանակի տոներ ենք տոնելու…»,- գրել է Վարդանյանը։



Նման նյութեր