Արցախի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է օրեր առաջ տարածված լուրերը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի որդու ու նրա մերձավորների կողմից արցախցի քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին:
ԱՀ ոստիկանությունը հայտնում է, որ մամուլում նշված օրը` հունվարի 23-ին, ժամը 18:55-ին, իսկապես ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Տերյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել:
«Ոստիկանության ծառայողները հանդիպել են 2 կողմերին, իրականացրել պարզաբանումներ և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Բայց կողմերը կտրականապես հրաժարվել են` հերքելով, ծեծկրտուքի մասին տեղեկությունը»,– հայտնում է ոստիկնությունը` ըստ էության ո՛չ հերքելով ու ո՛չ էլ հաստատելով լուրերը: