Նորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժած
Advertisement 1000 x 90

Նորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժած

Հունվարի 28-ին՝ ժամը 22:07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել դեպի մոտակա ձորը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։