
Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից փող են գողացել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը ոստիկանություն բերման է ենթարկվել 30-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը: Կատարվում է քննություն։