Փարիսեցիների խմբակները շարունակում են Մամիջանյանի ու նրան հրապարակավ աջակցած մարդկանց «ոսկորները հաշվել»՝ ԵԽԽՎ խայտառակ բանաձևին դեմ քվեարկելու ու այդ քվեարկությունը ողջունելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այս առումով, անհրաժեշտ եմ համարում մի քանի լրացուցիչ բան ասել։
Նախ, զեկույցը ՀՀ «ժողովրդավարության» մասին է։ Դրա 99%-ը ստեր են Հայաստանի իբր ժողովրդավարական ձեռքբերումների մասին։
Երկրորդ, զեկույցում մեր գերիներին վերաբերող դրույթը ընդամենը ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է վաղորոք ընդունված ԵԽԽՎ հայտարարությունները։ Նոր բան չի ասում։
Երրորդ, ա՛յ փարիսեցինե՛ր, ա՛յ «իժերի ծնունդնե՛ր» (Մատթեոս 3:7), եթե էդքան մտածում եք գերիների մասին, ձեն հանեք՝ վերադարձած գերիներին կալանավորելու խայտառակ պրակտիկայի դեմ։
Նրանցից երեքը իմ վստահորդներն են, ու օրինակ երկուշաբթի ժամը 14:30-ին նրանցից մեկի կալանքի դատն է։ Կգա՞ք Աջափնյակի դատարանի առջև, կպահանջե՞ք ադրբեջանում կտտանքների ենթարկված գերիներին ազատ արձակել Հայաստանում։ Թե՞ մենակ ֆեյսբուքներում եք մեծ-մեծ փրթում»,-գրել է նա։