Հայկ ջան, քաղաքական բորենիներին բանի տեղ մի դիր։ Նման գրառում է արել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելու հետևանքով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին ուղղված քննադատություններին։
«Քո բռնած ուղին տանում է դեպի Հայաստանի անկախության ու արժանապատվության վերականգնում, իսկ նրանցը՝ դեպի Հայաստանի ադրբեջանացում։
Հայկը չի կարող պարտվել ոսոխ ու բորենի բելին»,-գրել է նա և որպես հետգրություն՝ մեջբերել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Գարեգին Նժդեհի խոսքերը.
«Հ.Գ. Սովորիր ծիծաղել մարդկային վատությունների վրա ու անցնել անցասում։
Գարեգին Նժդեհ»