Հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2594 նոր դեպք, մահացել է 6 մարդ։
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2716415 թեստավորում: Երեկ կատարվել է 7342 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 364348 է։ Առողջացածների թիվը՝ 335462-ը, փաստացի այս պահին բուժվում է 19316 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 8041 մարդ, եւս 1529 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։