ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ՝ «Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 05.05-ին, Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին, որը վարչական արձանագրություն չկազմելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել։
Նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հաղորդագրության մեջ: