Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 18-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։