
Քարվաճառում ադրբեջանցի չորս զինծառայող է կորել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պատճառը եղանակային կտրուկ փոփոխությունն է։ Նրանց գտնելու ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացվել, ինչի արդյունքում երեք զինծառայողի գտել են և տեղափոխել հոսպիտալ։
Աղբյուր` Փաստինֆո