Meta-ն սուպերհամակարգիչ է ստեղծել, որն ամենահզորը կլինի մինչև 2022 թվականի վերջ։
Meta-ն հայտարարեց արհեստական ինտելեկտով աշխատող AI Research SuperCluster (RSC) սուպերհամակարգչի ստեղծման մասին: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում։
Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարության մեջ նշել է, որ մասնագետների կողմից հայտնագործված Meta RSC-ն աշխարհի ամենահզոր սուպերհամակարգիչներից մեկն է։ Կորպորացիան խոստացել է, որ ավարտից հետո համակարգիչը կլինի ամենահզորն իր հատվածում մինչև 2022 թվականի վերջ։
«RSC-ն կօգնի Meta AI-ի հետազոտողներին կառուցել ավելի լավ մոդելներ, որոնք կարող են սովորել տրիլիոն օրինակներից, աշխատել հարյուրավոր տարբեր լեզուներով և հեշտությամբ վերլուծել տեքստը, պատկերները և տեսանյութերը միասին»,- ասվում է գրառման մեջ: Ինժեներների կարծիքով՝ սուպերհամակարգիչը կօգնի մշակել մետատիեզերքի ստեղծման տեխնոլոգիաներ։
«RSC-ի միջոցով մենք կարող ենք արագ վարժեցնել մոդելներ, որոնք օգտագործում են մուլտիմոդալ ազդանշաններ՝ որոշելու, թե արդյո՞ք գործողությունը, ձայնը կամ պատկերը վնասակար են կամ անվտանգ»,- ասում են ապարատային մշակողները:
Facebook-ը հայտարարել է Meta-ի ռեբրենդինգի մասին 2021 թվականի վերջին։ Նոյեմբերին կորպորացիան ցուցադրեց VR ձեռնոցի նախատիպը, որը կարող է նմանակել օգտատիրոջ հպումը տարբեր առարկաների վրա:
Սիրարփի Աղաբաբյան