Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Համբարձումյան Էդգարը Երևանից էր։ Երևանի Օլիմպիական Հերթափոխի մարզական քոլեջի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։
2019 թվականի հունվարին զորակոչվեց բանակ։ Մադաղիսում էր ծառայում, ավագ սերժանտ էր։ Սեպտեմբերի 27-ին Էդգարը դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը։ Առաջինը նրանք ընդունեցին մարտը։ Էդգարի հրամանատարը զոհվեց կռվի առաջին օրը, իսկ ինքը, ոտքից վիրավոր վիճակում, ստանձնեց հրամանատարի պարտականությունները, ու զորքի ողջ մնացած հատվածին դուրս բերեց շրջափակումից։
Ծառայակիցներին հասցնելով «Եղնիկներ», նա հրաժարվելում է հոսպիտալացվելուց ու շտապում է ետ՝ Մադաղիս, իր մյուս ընկերներին օգնության։ Հենց ետդարձի ճանապարհին էլ հոկտեմբերի 1-ին, անօդաչուի հարվածից զոհվում է Էդգարը։
Խունկ ու խոնարհում հիշատակիդ, քաջ տղա…
Էդգարը 20 տարեկան էր»։