Գերությունից հայրենադարձված, ապա՝ հայրենիքում կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսանյանի նախագահությամբ, մերժել է Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։
«Դատարանը մերժեց Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։
Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։