Տավուշում իրավիճակը հանգիստ է, նոր միջադեպեր չեն եղել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Այգեձորի գյուղապետ Լորիս Միրզոյանը:
Նրա հաղորդմամբ՝ Չինարի ուղղությամբ ադրբեջանական վերջին սադրանքից հետո սահմանին նոր միջադեպեր չեն եղել, կրակոցներ չեն հնչել:
Գյուղապետի խոսքով՝ բնակչության մոտ ևս խուճապային տրամադրություն չի նկատվում.
«Խուճապ չկա, մարդիկ իրենց ամենօրյա գործերով են զբաղված»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ի երեկոյան ադրբեջանցիներն ագրեսիայի էին դիմել Տավուշի հատվածում՝ կրակելով Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ։ Կրակոցները լսվել էին նաև Այգեձոր գյուղում: ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանցիների անկանոն կրակահերթին հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։