Փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 127 նոր դեպք, մահացել է 3 մարդ։ Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2734878 թեստավորում: Երեկ կատարվել է 4 673 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 370922 է։ Առողջացածների թիվը՝ 336079-ը, փաստացի այս պահին բուժվում է 25250 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 8056 մարդ, եւս 1537 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։