Իմ ղեկավարությամբ կառուցված Վարդենիս – Մարտակերտը թուրքին նվեր տվին․ Վարդանյան
Advertisement 1000 x 90

Իմ ղեկավարությամբ կառուցված Վարդենիս – Մարտակերտը թուրքին նվեր տվին․ Վարդանյան

2009 թվականին, երբ ես մասնակցում էի Համահայկական Հիմնադրամի Գործադիր Տնօրենի թափուր հաստիկի համար հայտարարված մրցույթին, ինձ իր մոտ է կանչում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Մենք արդեն ծանոթ էինք, քանզի ես մոտ երկու տարի էր, ինչ զբաղեցնում էի Հիմնադրամի Տնօրենի տեղակալի պաշտոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Լավ եմ հիշում այդ օրը։ Սովորաբար Նախագահի հետ մեր հանդիպումները տեղի էին ունենում երեկոյան ժամերին։ Այդ օրն ևս բացառություն չէր և ժամը 23։00-ի կողմերը զանգեց Արթուրը` Նախագահի օգնականը,

– Արա ջան, Նախագահը իր մոտ է կանչում, արի։

5 րոպե անց ես արդեն ընդունարանում էի։ Արթուրին խնդրեցի դեռ չզեկուցել, որ ես եկել եմ, քանզի շունչս պետք է տեղը բերեի (շատ ծխելն էլ դա ա)։ Մի քանի րոպե անց ներս մտա։ Սա իմ թվով երևի 20-րդ հանդիպումն էր Նախագահի հետ, բայց այս մեկը տարբերվում էր։ Ես այնտեղ էի ոչ թե որպես Հիմնադրամի Տնորենի տեղակալ, այլ որպես Տնօրենի պաշտոնի համար պայքարող մարդկանցից մեկը։

– Դե պատմի Արա ջան, ի՞նչ կա, ոնց են գործերը Հիմնադրամում։

Հարցը կարծես թե սովորականներից էր, բայց այս անգամ ինձ գերբնական ուժ պահանջվեց, որպեսզի ես պատասխանեմ այս պարզունակ հարցին։ Ի վերջո իմ պատասխաններից էր կախված, թե ինչ կարծիք է հայտնելու Նախագահ Բակո Սահակյանը իմ տնօրեն դառնալու հետ առնչությամբ։

Մենք մոտ երկու ժամ քննարկեցինք Հիմնադրամի հետ կապված խնդիրները, ամեն ինչ կարծես լավ էր։

Հանդիմումը մոտենում էր տրամաբանական ավարտին, երբ Նախագահ Սահակյանը ասեց`

– Արա ջան, դու գիտես, որ ես քեզ լավ եմ վերաբերվում ու գնահատում եմ քեզ որպես լավ մարդ ու գործի լավ գիտակ,

– Շատ շնորհակալ եմ պարոն Նախագահ նման գնահատականի համար, – հուզմունքից չորացած կոկորդով մի կերպ պատասխանեցի ես։

– Դու Շուշին լա՞վ ես չէ ճանաչում, – շարունակեց Նախագահը,

– Այո, իհարկե, – գրեթե անլսելի ասեցի ես,

– Դե ուրեմը հաստատ Շուշիի բերդի տեղն էլ գիտես։ Արա ջան, միշտ հիշի, եթե մի օր ես լսեմ որ դու չարաշահել ես իմ վստահությունը, ապա ես առանց վարանելու հենց այդ բերդում էլ քեզ հարմար կտեղավորեմ…

Պատերազմից հետո Արցախ դեռ չեմ գնացել…

Իմ ղեկավարությամբ կառուցված Վարդենիս – Մարտակերտը թուրքին նվեր տվին։ Իսկ թշնամու ձեռքում ժամանակավորապես հայտնված Շուշիի կողքով անցնել չեմ կարողանա` սիրտս այդ քաղաքում եմ թողել…»,- գրել է Վարդանյանը։