
Սերգեյ Դովլաթովը ճիշտ էր. կեղտոտ ժամանակներում կարգին մարդ կարելի է համարել անգամ նրան, ով կեղտոտ բաներ է անում` առանց էնտուզիազմի և հաճույք ստանալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
«Ես չգիտեմ, թե ինչ զգացողությամբ են օրենք պահող դատավորին կամ համայնքի ղեկավար ընտրվածին կալանավորելու որոշում կայացնում դատավորները։ Միգուցե հաճույքով, միգուցե անհավես»,- գրել է նա։