
Sputnik Արմենիայի թղթակիցը Երևանի կենտրոնում` Ստեփան Շահումյանի անվան հրապարակում, ականատես է եղել սարսափելի ավտովթարի տեսարանի ու փորձել է օգնության հասնել տուժածներին, բայց պարզվել է, որ այդ ամենն իրական չէ, ու տարածքում նկարահանող խումբ է աշխատում. Հնդկաստանից ժամանած արտիստների ու երգիչների մասնակցությամբ տեսահոլովակ է նկարահանվում։
Ըստ սցենարի` վթարի հետևանքով շրջված ու այրվող ավտոմեքենայից բժիշկները դուրս են բերում տուժածին ու տեղափոխում շտապօգնության ավտոմեքենա։
Այդ ընթացքում երևանցիները հետաքրքրությամբ հետևում էին հնդիկ կինոարտադրողների աշխատանքին։
Հիշեցնենք` անցյալ տարվա օգոստոսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հնդիկ կինոարտադրողներին առաջարկել էր ֆիլմեր նկարել Հայաստանում։