Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է. «Զրպարտություն է»
Advertisement 1000 x 90

Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է. «Զրպարտություն է»

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքը կապ ունի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ: Նա Facebook–ի իր էջում հերքման տեքստ է հրապարակել։

«Հրապարակված տեղեկատվությունը, թե իբր ես և իմ ընտանիքն առնչություն ունենք Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է։ Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ես որևէ ոլորտում չեմ տնտեսվարում և այդպիսի գործունեություն ծավալելու մտադրություններ չունեմ»,–գրել է նա։