Մոնթեի նկարների և նրա վերաբերյալ գրառումների համար էջերի արգելափակման հարցով Արման Թաթոյանը դիմել է «Ֆեյսբուք»-ին
Advertisement 1000 x 90

Մոնթեի նկարների և նրա վերաբերյալ գրառումների համար էջերի արգելափակման հարցով Արման Թաթոյանը դիմել է «Ֆեյսբուք»-ին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել «Ֆեյսբուք»։

Հատուկ շեշտադրվել է, որ «Ֆեյսբուք»-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում:

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և «Ֆեյսբուք» են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում:

Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմը կից ներկայացրել է ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ:

 



Նման նյութեր