
Փետրվարի 2-ին` ժամը 20:46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բիովառելիքի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Լոտոս» ՓԲԸ-ին պատկանող բիովառելիքի չշահագործվող արտադրամասի պահեստում (72 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 22:20-ին։ Այրվել են մոտ 8 խմ ստվարաթղթի թափոն և պահեստի փայտե երեսպատումը։