
ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։:
«Նկատենք, որ նախաքննական մարմինը որոշումը կայացրել է ավելի քան մեկ տարի առաջ, ինչը ՀՔԾ-ն, որն այսօր կոչվում է հակակոռուպցիոն կոմիտե, գաղտնի է պահել հասարակությունից։ Այսինքն՝ հաղորդագրություն տարածել են մշակույթի նախկին նախարարին վերագրելով ինչ-ինչ կոռուպցիոն երևույթներ՝ առանց նրան մեղադրանք առաջադրելու, իսկ հետագայում հարկ չեն համարել տեղեկացնել, որ իրականում նախկին պաշտոնյան գումար չի հափշտակել, լիազորությունները չի անցել»,–գրում է կայքը։