«Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով՝ իշխանափոխության համար կա պարարտ հող. հարցվածների 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ». Արմեն Աշոտյան
Advertisement 1000 x 90

«Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով՝ իշխանափոխության համար կա պարարտ հող. հարցվածների 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.

«Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։

Ամենաուշագրավ տվյալներից.

Բնակչության 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34%-ը։

Պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ առաջատարը ՄԻՊ-ն է, վարչապետի աշխատակազմը՝ ընդամենը 7-րդն է։

Ամենացածդ գնահատականը ստացել է ուսապարկային Ազգային Ժողովը, զավթված Սահմանադրական Դատարանը եւ ջհանգիրյանական խայտառակ ԲԴԽ-ն։

Բնակչության մեծամասնությունը չի հավատում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Առկա վիճակում Ադրբեջանի հետ սահմանազատմանը կողմ է 29%-ը, դեմ է՝ 57%-ը, երկու անգամ ավել։

Բնակչության 85%-ը Արցախի հարցի լուծման տարբերակներում կողմ է Արցախի հայկական մնալուն՝ անկախություն, վերամիավորում եւ այլն, իսկ 11%-ը այն տեսնում է Ռուսաստանի կազմում։

Հիմնական հետեւություններ.

  • Մարդիկ դժգոհ են այսօրվա իշխող ռեժիմի քաղաքականությունից։
  • Նիկոլենց բոլոր ջանքերը կտել ժողովրդին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ վարվող դավադիր քաղաքականությամբ չեն աշխատում։ Առնվազն՝ այս պահին։

Իշխանափոխության համար կա պարարտ հող։

Մնացածը՝ ընդդիմության խնդիրն է։

Հ.Գ. Հետազոտությունն ամբողջությամբ՝ մեկնաբանություններում»