Հրդեհ՝ Դիլիջան քաղաքում
Advertisement 1000 x 90

Հրդեհ՝ Դիլիջան քաղաքում

Փետրվարի 3-ին, ժամը 17:04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «Հալեբ» ռեստորանի տանիքում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, մարվել՝ 18:06-ին: Այրվել է ռեստորանի տանիքի (մոտ 150 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 18 քմ հատվածը։