«Կենդանաբանական այգում այսօր սատկեց վերջին ուսսուրական վագրը». Քրիստինա Նազարյան
Advertisement 1000 x 90

«Կենդանաբանական այգում այսօր սատկեց վերջին ուսսուրական վագրը». Քրիստինա Նազարյան

Քրիստինա Նազարյանը փետրվարի 3-ին ֆեյսբուքու գրել է.

«Կենդանաբանական այգում այսօր սատկեց վերջին ուսսուրական վագրը:

Մինչ այդ բազում կենդանիներ են սատկել` երեկ պոնի ա սատկել, մինչ այդ այլ կենդանիներ:

Ասում են նենց էր նիհարել վագրը, որ կուզիկացել էր:

Հիմա էլ գիշատիչ թռչուններին(անգղներին), որ լեշ կամ մանր կենդանի են ուտում, ձավար են ուտացնում ու հրամայում նաև խոտ ուտացնել:

Գիտեն թե իրենց նման ոչխար են կամ հավ:

Երկու տարբերակ կա`

1)Կամ հատուկ են սպանդի ենթարկում կենդանիներին, որ այգու տարածքը ազատվի, ծախեն` լափեն:

2)Կամ միտումնավոր չեն անում, անգրագետությունից ա, ուզում էին «առոզջ սնունդ» կերակրել գիշատիչներին, այն էլ չդիմացան, սատկեցին:

Հարց.

Կապ ունի՞ թե ինչ պատճառով են վերանում կենդանիները կենդանաբանական այգուց:

Հ.Գ. Վերջին օրերին սատկել են․

Լեմուռ, կայսերական վիշապ, սպիտակագլուխ անգղ (4 հատ), մորուքավոր անգղ, սև անգղ (2 հատ), բեզոարյան այծ (2 հատ), հայկական մուֆլոն, քարակաքավ (5 հատ), տրիոնիքս, բարաբանդային թութակ (2 հատ), գորշ արջ, եվրոպական եղնիկ (3հատ), լորիկետ (3 հատ), սիբիրյան լուսան, սպիտակավոր ոզնի, ալեձև թութակ, թուրքմենական կուլան։

Մասնագետների էջից մանրամասնությունները տեղադրում եմ առաջին մեկնաբանությունում

Նկարը ուշադրություն գրավելու համար է»: