Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրից
Advertisement 1000 x 90

Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրից

Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան Անիտա Հախվերդյանը:

«Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ծանր հիվանդության պատճառով մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նա 63 տարեկան էր։