Telegram-ը կարող է 55 մլն եվրոյով տուգանվել Գերմանիայում. SZ
Advertisement 1000 x 90

Telegram-ը կարող է 55 մլն եվրոյով տուգանվել Գերմանիայում. SZ

Գերմանիայի իշխանությունները Telegram մեսենջերի վրա կարող են 55 մլն եվրոյի չափով տուգանք սահմանել՝ կազմակերպության նկատմամբ իրավաբանական միջոցների կիրառման դեպքում: Այս մասին ուրբաթ հայտնել է Süddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցչին։

Թերթի տեղեկություններով՝ ներկայում Գերմանիայում Telegram-ի նկատմամբ երկու հետաքննություն է ընթանում: Դրանցից մեկը վերաբերում է «անօրինական բովանդակության մասին ծանուցելու հեշտ ճանաչելի եւ ուղղակի միջոցների» բացակայությանը, այդ թվում՝ ատելություն բորբոքելու եւ համացանցում հալածելու: Երկրորդ հետաքննությունը կապված է Գերմանիայի դատարանների հետ փոխգործակցության համար լիազորված ներկայացուցչի բացակայության հետ։ Տուգանքի առավելագույն չափը տվյալ գործերով Կարող է կազմել 55 մլն եվրո։

Ինչպես գրում է թերթը, անցանկալի բովանդակության հրապարակման մասին տեղեկացման վերաբերյալ կանոնների խախտումը ենթադրում է մինչեւ 50 մլն եվրոյի տուգանք: Երկրում Telegram-ի լիազոր ներկայացուցչի բացակայությունը ենթադրում է մինչեւ 5 մլն եվրոյի չափով բռնագանձում: