Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելու համար ՀՀ քաղաքացու դատապարտման առաջին գործի կապակցությամբ։ Այս մասին ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան հայտարարության մեջ:
«Այս օրենսդրության կիրառումը, որը միայն 2022 թվականին հանգեցրել է ավելի քան 260 քրեական գործի հարուցման, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և սառեցնող ազդեցություն է ունենում խոսքի ազատ արտահայտման վրա:
Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որն այնքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, որի մասն է Հայաստանը»,- ասվում է հաչտարարության մեջ: